Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
17:48 - 06 փետրվարի, 2023

Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը

Սիրիայում գրանցված երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ են կրել Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը։ Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժից Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց և Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցիները նյութական վնասներ են կրել։

May be an image of outdoors

May be an image of outdoors

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում այսօր հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով,  մյուսը՝ 5,9։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 1504 մարդ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը հայտնել է, որ  երկրաշարժի հետևանքով Հալեպում զոհվել է 4, Թուրքիայում՝ 2 հայ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել