Փետրվարի 7-ից Արցախում ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող դպրոցների 1-8-րդ դասարանների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը
21:23 - 06 փետրվարի, 2023

Փետրվարի 7-ից Արցախում ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող դպրոցների 1-8-րդ դասարանների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ 

Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում։

Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել