Տաջիկստանում ձնահյուսի հետևանքով զոհվել է 15 մարդ
 |tert.am|
11:08 - 16 փետրվարի, 2023

Տաջիկստանում ձնահյուսի հետևանքով զոհվել է 15 մարդ |tert.am|

tert.am: Տաջիկստանում ձնահյուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել են հանրապետության կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի մամուլի կենտրոնում։

«Փետրվարի 15-ին հանրապետության տարբեր տարածաշրջաններում ձնահյուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի», - հայտնել են մամուլի կենտրոնում:

Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի մասին։ Գործակալության զրուցակիցը մանրամասնել է, որ Տաջիկստանի Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզի Խորոգ քաղաքում և Վանչսկի շրջանում զոհվել է 14 մարդ, ևս մեկը՝ Դուշանբե-Վարզոբ ավտոճանապարհի 65-րդ կիլոմետրին:

Գերատեսչության տվյալներով՝ Խորոգում 12 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ Է ստացել, չորս տուն ամբողջությամբ ավերվել է, մասամբ վնասվել են 35 տուն և հինգ կենցաղային օբյեկտ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել