tert.am: Հունիսի 30-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի միջազգային օդանավակայանում մի սահմանապահի և մի պահակի սպանած Տաջիկստանի քաղաքացին այդ օրը փոխհրաձգության ընթացքում ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Այդ մասին հաղորդել է Մոլդովայի ներքին գործերի նախարարության ոստիկանության գլխավոր վարչությունը:
«Քիշնևի օդանավակայանի տարածքում կրկնակի սպանության համար մեղադրվող Աշուրովը ուշքի չգալով մահացել է հիվանդանոցում», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Նրան թույլ չեն տվել հատել երկրի սահմանը, ինչից հետո նա խլել է սահմանապահի ատրճանակը և կրակ է բացել:
Դեպքի վայր հասած հատուկ ջոկատը նրան վնասազերծել և ձերբակալել է, ապա հրազենային վիրավորումով փոխադրել է հիվանդանոց:
comment.count (0)