ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները
19:00 - 18 փետրվարի, 2023

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու կարևորել կայունության ու խաղաղության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել