Երևանը մերժել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին անցակետեր տեղակայելու առաջարկը. 
 |azatutyun.am|
20:50 - 24 փետրվարի, 2023

Երևանը մերժել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին անցակետեր տեղակայելու առաջարկը. |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, թե պաշտոնական Երևանը մերժել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին անցակետեր տեղակայելու Բաքվի առաջարկը:

«Երևանը դա ընդունելի չի համարել և այդ կապակցությամբ պարզաբանում չի տվել: Հայաստանը խուսափում է Ադրբեջանի հետ բանակցություններից»,- ասել է Բայրամովը:

Նրա խոսքով, այդ մերժումը վկայում է, որ Երևանը մտադիր չէ կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի պնդմամբ, «անցած երկու տարիների ընթացաում հայկական կողմը բազմիցս խախտել է Լաչինի ճանապարհի օգտագործման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել