azatutyun.am: Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպման պես նախաձեռնությունները կարող են նոր սադրանքների դրդել Հայաստանին, որտեղ «ռևանշիստական տրամադրություններ են տիրում», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևի հետ հանդիպմանը։
«Ջեյհուն Բայրամովը նշել է, որ մի շարք քայլեր, որոնք նոր մարտահրավերներ են ստեղծում խաղաղ գործընթացի առաջխաղացման համար, այդ թվում՝ տարածաշրջանից հեռու գտնվող երկրների փորձերը և տարածաշրջանում իրենց միակողմանի դիրքորոշումը նախագծելը, դանդաղեցնում են այդ գործընթացը»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Ադրբեջանի արտգործնախարարը, մասնավորապես, առանձնացրել է ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ ու պնդել, որ այդ համաձաժողովն անցկացվում է «ոչ թափանցիկ միջավայրում», և որ «նման նախաձեռնությունները կարող են նպաստել նոր սադրանքների Հայաստանի կողմից, որտեղ տիրում են ռեւանշիստական տրամադրություններ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)