Ռուսաստանի երկարաժամկետ դաշնակիցները, այդ թվում՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրները գտնվում են ճնշման ներքո․ ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|
12:11 - 01 մարտի, 2023

Ռուսաստանի երկարաժամկետ դաշնակիցները, այդ թվում՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրները գտնվում են ճնշման ներքո․ ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

tert.am: Ռուսաստանի ռազմավարական և երկարաժամկետ դաշնակիցները գտնվում են ԱՄՆ-ի և նրա կողմից վերահսկվող կառույցների ու պետությունների ճնշման ներքո։ Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ռուսաստանի երկարաժամկետ դաշնակիցների թվում Գալուզինը նշել է Բելառուսը որպես Միութենական պետության մաս, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ (ՌԴ, Հայաստան, Բելառուս, Ղազախստան,Ղրղզստան) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ (ՌԴ, Հայաստան, Բելառուս, Ղազախստան,Ղրղզստան, Տաջիկստան) երկրները։

«Որպես երկարաժամկետ դաշնակիցներ՝ մենք, անշուշտ, դիտարկում ենք Բելառուսը Միութենական պետության շրջանակում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության  և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները։ Միաժամանակ մենք քաջատեղյակ ենք ԱՄՆ-ի և նրա վերահսկողության տակ գտնվող կառույցների ու պետությունների կողմից մեր ռազմավարական գործընկերների վրա գործադրվող աննախադեպ ճնշման մասին», -ասել է Գալուզինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել