Հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը
 |armenpress.am|
15:32 - 03 մարտի, 2023

Հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը |armenpress.am|

armenpress.am: Հրդեհից մահացած 19-ամյա զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը: Հարազատները փակել էին ավտոճանապարհը՝ պահանջելով հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Շիրակի մարզի Ազատան համայնքում բնակվող Պողոսյանների ընտանիքը ժամկետային զինծառայող որդու վերադարձին սպասում էր 2023-ի մարտին, սակայն, ինչպես տեղեկացրին ծնողները, դեպքից ամիսներ անց չկա տեղեկատվություն գործի քննության ընթացքի մասին:

Որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը՝ պայմանով, որ համապատասխան մարմինները կօգնեն հանդիպում կազմակերպել Պաշտպանության նախարարի հետ: Ծնողները վստահեցնում են՝ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում դա չհաջողվի, իրենք նոր քայլեր կձեռնարկեն:

Սիսիանի դիրքերից մեկում՝ 3700 մետր բարձրության վրա ՝զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից Պալյան Պողոսյանն այրվածքներ էր ստացել։ Նրան նախ տեղափոխել էին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետ` Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ինն օր անց տղան մահացավ ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել