Զինված հարձակում՝ Բաքվի սուպերմարկետում |azatutyun.am|
16:27 - 04 մարտի, 2023

Զինված հարձակում՝ Բաքվի սուպերմարկետում |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի սուպերմարկետներից մեկում տեղի է ունեցել հրազենի կիրառմամբ հարձակում:

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության, մայրաքաղաքի Խաթայի շրջանում գտնվող այդ սուպերմարկետում հիմա աշխատում են քննիչները, ոստիկանները և դատախազության շրջանային վարչության քրեագիտության բաժնի ծառայողները:

Միջադեպի ընթացքում զոհվել է մեկ ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել