Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների նկատմամբ
16:38 - 07 մարտի, 2023

Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների նկատմամբ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ)տեսչական մարմինը պարեկային ծառայողների հետ համատեղ մարտի 7-ին վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Ինչպես տեղեկանում ենք ՔՏՀԱ-ի տարածած հաղորդագրությունից, տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները մշտադիտարկել են 5 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում 5 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ առանց համապատասխան լիցենզիայի փոխադրումներ իրականացնելու համար։

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ վերահսկողությունը լինելու է պարբերական և հորդորում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, այլապես կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել