Ավտովթարի հետևանքով տուժած 13 քաղաքացուց 5-ը դուրս է գրվել. ԱՆ
18:19 - 07 մարտի, 2023

Ավտովթարի հետևանքով տուժած 13 քաղաքացուց 5-ը դուրս է գրվել. ԱՆ

Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտովթարի հետևանքով տուժած 13 քաղաքացուց 5-ը դուրս է գրվել:
 
«Մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում են 8 քաղաքացի: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ 5-ինը` բավարար»,- հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Հիշեցնենք, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը: Ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել