Տաջիկստանում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել |tert.am|
09:37 - 09 մարտի, 2023

Տաջիկստանում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել |tert.am|

tert.am: Տաջիկստանում հերթական հզոր երկրաշարժն է գրանցվել։ Ինչպես հաղորդում է Ղազախստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը կից սեյսմակայանների ցանցը, երկրաշարժը գրանցվել է Դուշանբեի ժամանակով ժամը 06։36-ին։

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5․7 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 598 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 25 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել