Մրցույթ՝ ԱԱԳԼ կառավարիչ-տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար
11:43 - 10 մարտի, 2023

Մրցույթ՝ ԱԱԳԼ կառավարիչ-տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԱԱԳԼ կառավարիչ-տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարում է բաց մրցույթ: Այս մասին հայտնում են ՀՀ Գիտության կոմիտեից։ 

Դիմումները և փաստաթղթերի ամբողջական փաթեթը առձեռն կամ պատվիրված փոստի միջոցով պետք է ներկայացվեն ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե, կամ ուղարկվեն [email protected]  էլ. հասցեին մինչև 2023 թ. ապրիլի 9-ը ներառյալ:

Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 28-ին` ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեում (Երևան, Օրբելի եղբայրների փ. 22):

Մրցույթի հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել