Օտարերկրացիները կարող են անվճար պատվաստվել կարմրուկի դեմ
 |armenpress.am|
12:48 - 10 մարտի, 2023

Օտարերկրացիները կարող են անվճար պատվաստվել կարմրուկի դեմ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում գտնվող օտարեկրացիները կարմրուկի դեմ կարող են պատվաստվել Երևանի Ամիրյան 2 հասցեում գործող շարժական պատվաստումային կետում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը:

«Մարտի 9-ից շարժական պատվաստումային կետը գործում է: Մենք մտածում ենք Հայաստանում գտնվող օտարեկրյա քաղաքացիների մասին: Նրանք մեր երկրում են, նրանք ևս կարող են կոնտակտավոր լինել,  կարող են վարակվել ու վարակը տարածել, այդ իսկ պատճառով շարժական կետը սպասարկելու է նրանց: Պատվաստումն իրականացվելու է անվճար»,-ասաց Գայանե Սահակյանը:

Մարտի 10-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Նրանցից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 46 վարակվածներից 43-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել