Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացների համար Հայաստան մուտքի արգելքին. Պեսկով
13:42 - 10 մարտի, 2023

Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացների համար Հայաստան մուտքի արգելքին. Պեսկով

Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանից առանձին լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների Հայաստան մուտքի արգելքին։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անկեղծ ասած, մենք բացասաբար ենք վերաբերվում դրան։ ... Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում են պաշտպանել մեր երկկողմ հարաբերությունները նման դեպքերից», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում առանձին լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների Հայաստան մուտքի արգելքի դեպքերին։

Պեսկովը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները «տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»։

Հիշեցնենք, որ ռուսաստանցի մեդիամենեջեր, «Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը մարտի 9-ին հայտնել էր, որ արգելվել է իր մուտքը Հայաստան։ 

Ավելի վաղ՝ 2022թ․ հոկտեմբերի 25-ին, հայտնի էր դարձել, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է։ 

Ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանը արձագանքել էր դրան և հայտնել, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն նույնպես արգելվել է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել