armenpress.am: «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը կարծում է, որ ընդհանարապես հայոց պատմության մեջ մեծ առիթ չի եղել երազել, ստեղծել և նախագծել ապագան:
Այս մասին մարտի 10-ին «Ապագա հայկականը» նախաձեռնությանն իր ելույթում նշեց Աֆեյանը, ընդգծելով, որ շատ կարևոր է ապագան:
«Ընդհանրապես մեր ապագան ուրիշներն են ստեղծել, եւ մենք շարունակել ենք ուրիշների ուղին: Մոտ 30 տարի առաջ տրվել է հետաքրքրիր առիթ, որ մենք մեր ապագայով զբաղվենք, դժբախտաբար, տագնապների պատճառով մենք երբեք չկարողացանք ապագայի տեսլականի մասին մտածենլ: Այժմ պետք է որոշել կարևոր նպատակները հայ ժողովրդի համար»,- ասաց Նուբար Աֆեյանը:
Անդրադառնալով նախաձեռնության աշխատանքներին՝ Աֆեյանն ասաց. «Շատ լուրջ գործ եք անելու, բայց հույս ունեմ, որ այդ գործը մեծ ուրախությամբ եք անելու: Եթե Հայաստանի ապագան պետք է լինի ևս տխուր նյութ, ինչպես եղել է անցյալը, ապա շատ վատ վիճակում ենք մնալու: Ես հույս ունեմ, որ այս երեք օրվա խոսակցությունները լուրջ արդյունքներ կտան: Մենք իրավունք չունենք տխրելու այս ծանր իրավիճակում: Այս երեք օրվա քննարկումները, կարծում եմ, ձեր առջև բերելու են հետաքրքիր գաղափարներ: Եվ ես կարծում եմ, որ դուք պետք է անհամաձայնությամբ համաձայնեք, լսելով խոսեք իրար հետ, քննադատելով աջակցեք և մրցակցելով համագործակցեք մի սեղանի շուրջ և վերջիվերջո համախմբվեք նույն գաղափարի շուրջ»,- ասաց Նուբար Աֆեյանը:
comment.count (0)