Բաքվում ձերբակալել են քաղաքի կենտրոնում փոխհրաձգության կասկածյալին |armenpress.am|
17:58 - 10 մարտի, 2023

Բաքվում ձերբակալել են քաղաքի կենտրոնում փոխհրաձգության կասկածյալին |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Բաքվի կենտրոնում իրականացված փոխհրաձգության ենթադրյալ մեղավորին: Այդ մասին հայտնում Է ТАСС գործակալությունից:

Ըստ Ադրբեջանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ զինված միջադեպի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ Ավելի վաղ հաղորդվում էր երեք տուժածի մասին։ Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորման տվյալներով՝ վիրավորները հոսպիտալացվել են, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Իրավապահ մարմինները պարզում են միջադեպի պատճառներն ու հանգամանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել