Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար |armenpress.am|
11:26 - 24 մարտի, 2023

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար |armenpress.am|

armenpress.am: Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը փակ է մեծաբեռնատարների համար։ Դա պայմանավորված է եղանակի վատթարացմամբ: Նման տեղեկություն է տարածել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ապահովման անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 24-ի` Մոսկվայի ժամանակով ժամը 02:40-ից (Երևանի ժամանակով 03:40-ից) Վլադիկավկազ–Լարս հատվածում արգելված է մեծաբեռնատարների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», - հայտնել են գերատեսչությունում։ Հաղորդվում է, որ նշված տրանսպորտային միջոցների երթևեկությունը կվերսկսվի հատուկ կարգադրությամբ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչության տվյալներով՝ երթևեկությունն ազատ է մյուս տեսակների տրանսպորտային միջոցների համար։ Բոլոր ավտոմեքենաները, բացառությամբ մեծաբեռնատարների, կկարողանան առանց կանգ առնելու ավտոճանապարհով երթևեկել ձնահյուսապաշտպան թունելներով։ Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով ՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսաստանի հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել