Տեսչական մարմնի որոշմամբ այսօրվանից թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպի» գործունեությունը
19:36 - 24 մարտի, 2023

Տեսչական մարմնի որոշմամբ այսօրվանից թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպի» գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ ընկերության համապատասխան դիմումի հիման վրա տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել Երևանի Մ․ Խորենացու փողոցի 33 հասցեում գտնվող «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ում։
 
Վերահսկողությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի կողմից նախկինում արձանագրված կետերից վերացվել են այն խնդրահարույց խախտումները, որոնք տեսչական մարմնի կողմից ներկայացվել էին անհապաղ և ամբողջական շտկման։
 
Տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս բացակայում է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, և վերացել է ընկերության գործունեությունը ամբողջական կամ մասնակի դադարեցնելու հիմքը, որոշում է կայացրել թույլատրել «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ հետագա գործունեությունը։
 
Հավելենք, որ տեսչական մարմնի կողմից արձակվել է նոր կարգադրագիր, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ դեռևս առկա խախտումները վերացնելու վերաբերյալ։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել