ՌԴ ՊՆ օդաչուները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանի լեռներում
 |tert.am|
10:41 - 27 մարտի, 2023

ՌԴ ՊՆ օդաչուները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանի լեռներում |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում ռազմակայանի բանակային ավիացիայի Մի 8ՄՏՎ 5 և Կա 52 ուղղաթիռների անձնակազմերը բարձրլեռնային գոտում ուսումնամարզական թռիչքների ժամանակ կատարել են բարդ աերոբատիկական վարժանքներ։

Միայնակ, զույգերով և թիմերով, օդաչուները մշակել են բարդ աերոբատիկայի և բարդ եղանակային պայմաններում մանևրելու տեխնիկայի տարրերը:

Օդաչուները լեռնային տեղանքում կատարել են նաև որոնողափրկարարական աշխատանքներ և պայմանական վիրավորների տարհանում։

Հարավային ռազմական օկրուգի բանակային ավիացիայի ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի 8ՄՏՎ 5 և Կա 52 ուղղաթիռներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել