Մեքքա տանող ճանապարհին ուխտավորների ավտոբուսը հրդեհվել է. կան տասնյակ զոհեր, տուժածներ |armtimes.com|
13:29 - 28 մարտի, 2023

Մեքքա տանող ճանապարհին ուխտավորների ավտոբուսը հրդեհվել է. կան տասնյակ զոհեր, տուժածներ |armtimes.com|

armtimes.com: class="article__block" data-type="text">Սաուդյան Արաբիայում ուխտավորների ավտոբուսը Մեքքա տանող ճանապարհին վթարի է ենթարկվել, կա առնվազն 20 զոհ, մոտ 30 տուժած:

Ըստ Arabnews-ի՝ ողբերգական վթարը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում Ասիր նահանգի Աքաբաթ Շաար քաղաքում։ Ավտոբուսը դուրս է եկել Խամիս Մուշեյթից և շարժվել դեպի Աբհա։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ վթարի պատճառ է դարձել ավտոբուսի արգելակային համակարգի անսարքությունը։ Վարորդը կորցրել է կառավարումը, բախվել ցանկապատին, որից հետո ավտոբուսը շրջվել է և բռնկվել։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից շատերն այրվածքներ են ստացել։

Ավտոբուսը ուղեւորվում էր Մեքքա՝ տեղափոխելով ուխտավորների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել