Իսրայելը հարվածել է Սիրիային
 |tert.am|
10:37 - 30 մարտի, 2023

Իսրայելը հարվածել է Սիրիային |tert.am|

tert.am: Լույս մարտի 30-ը սիրիական պետական լրատվամիջոցները հայտարարել են Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախներին իսրայելական բանակի հերթական ավիահարվածի մասին։ Սիրիայի պետական Sana գործակալությունը պնդում է, որ սիրիական ՀՕՊ-ը հրթիռների մի մասը որսացել է։ Միաժամանակ նշվում է, որ Ալ Միդան շրջանում սիրիացի զինվորականների մեջ կան մի քանի վիրավորներ։

SANA-ն հայտնում է, որ հարձակումը կատարվել է Գոլանի բարձունքների ուղղությամբ:Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը (SOHR) հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Քասիուն լեռան մոտ (Դամասկոսի հյուսիսային արվարձան) ռազմական դիրքերի վրա:

Այս ավիահարվածի հետևանքների մասին տեղեկությունը ճշտվում է։

Իսրայելի իշխանությունները հիմնականում չեն մեկնաբանում Սիրիայում թիրախներին իսրայելական հարվածների մասին հաղորդագրությունները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել