Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել
09:41 - 22 մայիսի, 2025

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել երեկ Վաշինգտոնում հրեական թանգարանի մոտակայքում: 

Կասկածյալը՝ Չիկագոյից 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսը, ձերբակալվել է։ Ոստիկանության փոխանցմամբ նա դեպքից հետո բացականչել է «ազատ, ազատ Պաղեստին»: Նա նաև փորձել է դեպքից հետո մուտք գործել թանգարան, սակայն անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են նրան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է դեպքը՝ նշելով. «Այս սարսափելի սպանությունները Վաշինգտոնում, որոնք ակնհայտորեն հիմնված են հակասեմականության վրա, պետք է դադարեցվեն հիմա: Ատելությունն ու ծայրահեղականությունը տեղ չունեն ԱՄՆ-ում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել