Իսրայելական բանակը կրակել է Արևմտյան ափ այցելած օտարերկրյա դիվանագետների ուղղությամբ |factor.am|
21:22 - 21 մայիսի, 2025

Իսրայելական բանակը կրակել է Արևմտյան ափ այցելած օտարերկրյա դիվանագետների ուղղությամբ |factor.am|

factor.am: Իսրայելի զինվորականները չորեքշաբթի կրակ են բացել եվրոպացի և արաբ դիվանագետների մեծ պատվիրակության ուղղությամբ, որը պաշտոնական այցով գտնվում էր Արևմտյան ափին գտնվող Ջենինի փախստականների ճամբարում։

Միջադեպն արագ արձագանքի է արժանացել։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է՝ «անընդունելի» է, որ իսրայելական բանակը կրակ է բացել դիվանագիտական ​​​​պատվիրակության ուղղությամբ, որի կազմում եղել են նաև եվրոպացի պաշտոնյաներ։

«Դիվանագետների կյանքին ուղղված ցանկացած սպառնալիք անընդունելի է»,- մամուլի ասուլիսում ասել է Կալլասը՝ հավելելով, որ պատասխանատուները պետք է «պատասխանատվության ենթարկվեն»։

Իսրայելի ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ խումբն այցելել է պաղեստինյան Ջենին քաղաքում գտնվող փախստականների ճամբար, սակայն շեղվել է «հաստատված երթուղուց» և «մտել մի տարածք, որտեղ նրանց թույլատրված չէր գտնվել»։ Դրանից հետո իսրայելական զորքերը «զգուշացնող կրակոցներ» են արձակել։

«Իսրայելի պաշտպանության բանակը ցավում է պատճառված անհարմարության համար»,- հայտարարել են Իսրայելի բանակից՝ հավելելով, որ հետաքննություն կանցկացվի, և ներգրավված երկրները կտեղեկացվեն դրա արդյունքների մասին։

Այցը կազմակերպած Պաղեստինյան ինքնավարության տվյալներով՝ դիվանագետների թվում էին ԵՄ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների պատվիրակներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել