Ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչև 30 տոկոս. ՊՆ-ն կարգապահական տույժի նոր տեսակ է սահմանում
 |armenpress.am|
12:14 - 03 ապրիլի, 2023

Ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչև 30 տոկոս. ՊՆ-ն կարգապահական տույժի նոր տեսակ է սահմանում |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարարությունը հստակեցնում է կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք օրենքում կատարված փոփոխութունների և լրացումների համաձայն՝ սահմանվում են վարժական հավաքների և զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և կարգապահական տույժերի տեսակները։ Լրացվում է կարգապահական տույժի տեսակ՝ ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` 5 տոկոսից մինչև 30 տոկոս` մինչև երեք ամիս ժամկետով, ինչպես նաև հստակեցվում է հիշյալ տույժը կիրառելու սահմանները»,- ասաց Սարգսյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ ամբողջությամբ վերաշարադրվում է կանոնագրքի հատուկ մասը, սանկցիաներում լրացվում են կարգապահական տույժերի բոլոր տեսակները։

«Կարգապահական իրավախախտումների տեսակները լրացվում են ևս երկու հոդվածով՝ զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը և գաղտնիության ռեժիմի կանոնները խախտելը»,- նշեց Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել