Շոյգուն հայտարարել է Բելառուսին միջուկային հրթիռներ օգտագործող «Իսկանդեր» փոխանցելու մասին
 |news.am|
14:43 - 04 ապրիլի, 2023

Շոյգուն հայտարարել է Բելառուսին միջուկային հրթիռներ օգտագործող «Իսկանդեր» փոխանցելու մասին |news.am|

news.am: Բելառուսի զինված ուժերը ստացել են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ, որը կարող է օգտագործել միջուկային հրթիռներ, սկսվել է բելառուսական հաշվարկների ուսուցումը այն կիրառելու վերաբերյալ, երեքշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Բելառուսի զինված ուժերը ստացել են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը։Այն կարող է օգտագործել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային հրթիռներ»,- ՌԴ ԶՈւ ղեկավարության հետ թեմատիկ խորհրդակցության ժամանակ ասել է Շոյգուն։

«Ապրիլի 3-ից ռուսական զորափորձարաններից մեկում սկսվել է բելառուսական հաշվարկների ուսուցումը այն կիրառելու վերաբերյալ Միութենական պետության պաշտպանության համար»,- հավելել է նախարարը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել