Պետք է ապրել խաղաղ եւ թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. Լիտվայի Սեյմի պատվիրակության ղեկավար
14:06 - 05 ապրիլի, 2023

Պետք է ապրել խաղաղ եւ թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. Լիտվայի Սեյմի պատվիրակության ղեկավար

Հայաստան ժամանած Լիտվայի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունը։

Այսօր ծանոթացանք փաստերի հետ, որոնք մեզ հայտնի չեն եղել: Լիտվայի ժողովուրդն էլ է անցել դժվարությունների միջով, բայց մեր պատմությունն այդքան ողբերգական չէ: Պետք է ապրել խաղաղ, միշտ հիշել անցյալը, դրանից անել հետեւություններ եւ թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. ասել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակության ղեկավար Ռիմանտե Շալաշեւիչիուտեն: Նրա գլխավորած պատվիրակությունն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանի եւ Գայանե Եղիազարյանի ուղեկցությամբ ապրիլի 5-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել