tert.am: Վրաստանի և Հայաստանի երկու քաղաքների՝ Ռուսթավիի և Իջևանի քաղաքապետները ստորագրել են բարեկամության հուշագիր, հայտնում է newsgeorgia.ge կայքը։
Փաստաթուղթը ստորագրել են Նինո Լացաբիձեն և Արթուր Ճաղարյանը։ Արարողությանը մասնակցելու և բանակցություններ վարելու համար Վրաստան է ժամանել Հայաստանի ներկայացուցչական պատվիրակությունը։
«Մեր քաղաքի նոր զարգացման փուլում կարևոր է միջազգային հարաբերությունների հաստատումը և նոր քաղաքների հետ բարեկամությունը», - ասել է Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեն:
Հուշագիրը վերաբերում է տեղական ինքնակառավարման, ներդրումների ներգրավման, կոշտ թափոնների կառավարման և քաղաքաշինության տարբեր հարցերի շուրջ համագործակցությանն ու փորձի փոխանակմանը։
comment.count (0)