shantnews.am:  «Վրաստանում, ինչպես նաև մյուս երկրներում նոր վիրուսի տարածման ռիսկի հնարավորություն կա: Վիրուսի տարածման վտանգ կա: Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք Չինաստանի վարակված շրջաններից Վրաստան են գալիս, կարող են լինել վիրուսի պոտենցիալ կրողներ»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վրացական գրասենյակի ղեկավար Սիլվիու Դոմենտեն:

Դոմենտեն նաև նշել է, որ Չինաստան մեկնող բոլոր Վրաստանի քաղաքացիները պետք է տեղեկություն ունենան հիվանդության մասին և ստանան համապատասխան հրահանգներ:

«Հիմնական խորհուրդը հիգիենայի պաշտպանությունն է և անվտանգ սննդի օգտագործումը: Անհրաժեշտ է զերծ մնալ հում մսամթերքի, ձկան և կաթի օգտագործումից»,- ասել է Դովենտեն:

Չինաստանում արձանագրվել է շուրջ 900 դեպք՝ 26 մահվան ելքով: 34 դեպքում հիվանդները բուժվել են: Դեպքեր են արձանագրվել նաև Ճապոնիայում, Թաիլանդում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, բոլորը` Չինաստանից բերովի:

Հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», քանի որ դեպքերն ըստ կլինիկական բնորոշման «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։ Նոր մոտեցում է ցուցաբերվել վարակի փոխանցմանը՝ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման գործոն հիմնականում դարձել են թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։