ԱՄՆ-ը քննարկում Է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մեղմանցման հնարավորությունը. Yonhap |armenpress.am|
10:49 - 11 հուլիսի, 2019

ԱՄՆ-ը քննարկում Է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մեղմանցման հնարավորությունը. Yonhap |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ը քննարկում Է Հյուսիսային Կորեայի նկատմամբ որոշ պատժամիջոցների գործողության դադարցեման հնարավորությունը 12-ից մինչեւ 18 ամիս ժամկետով՝ Յոնբյոնի միջուկային կենտրոնի վերացման եւ ամբողջ միջուկային ծրագրի սառեցման պայմանով:

Հուլիսի 11-ին այդ մասն հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մի աղբյուր: Նրա տեղեկություններով՝ խոսքը վերաբերում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներին, որոնք սահմանափակում են ածխի եւ տեքստիլի արտահանումը ԿԺԴՀ-ից, որոնք երկրի համար եկամտի հիմնական աղբյուրն են:

Ինչպես նշել Է գործակալությունը, այդ միջոցները երկու երկրներին կօգնեն հասնելու փոխզիջման՝ այս տարվա փետրվարին Վիետնամում նրանց երկրորդ գագաթնաժողովի ձախողումից հետո: «Սպիտակ տունն աշխաքային խմբերի մակարդակով բանակցություններ սկսվելուց հետո ցանկանում Է որոշել այն պայմանները, որոնց դեպքում կարող Է սկսվել ԿԺԴՀ-ի միջուկազերծման գործընթացը»,- նշել Է աղբյուրը՝ հավելելրով, որ պատժամիջոցների դադարեցման ժամկետը կարող Է երկարացվել, եթե այդ գործընթացը կատարվի «լավ տեմպով»:

Միջուկային ծրագրի սառեցման տակ ԱՄՆ-ի իշխանությունները հասկանում են Փհենյանի հրաժարումը մարտագլխիկների, զինագործական պլուտոնիումի եւ բարձրհարստացված ուրանի հետագա արտադրությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել