tert.am: ԱՄՆ-ի 2020 թ. ռազմական բյուջեի նախագծով Թուրքիային կարգելվի F-35 ռազմական ինքնաթիռների և հարակից տեխնոլոգիաների վաճառքը: Առաջարկին կողմ է քվեարկել 86 սենատոր, դեմ` 8: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Այժմ սենատորներն ու ներկայացուցիչների պալատի անդամները պետք է համատեղ օրինագիծ մշակեն, որն էլ կներկայացվի երկրի ղեկավարին` ստորագրելու համար:
Նախագծում նշված է, որ բացառություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե Պենտագոնի ղեկավարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատեն, որ Անկարան ձեռք չի բերել S-400 համակարգեր և հետագայում ևս դա չի անի:
Թուրքիան, սակայն, բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ չի հրաժարվի S-400 զենիթահրթիռային համալիրների ձեռք բերումից, իսկ առաջին խմբաքանակը մուտք կգործի հուլիսի կեսերին:
comment.count (0)