tert.am։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին գործը Սենատին (Կոնգրեսի վերին պալատ) փոխանցելուն:
Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմփիչմենթի հարցով քվեարկությունն անցկացրել էր դեկտեմբերին: Նախագահին մեղավոր են ճանաչել իշխանության չարաշահման և Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու մեջ:
Թրամփին պաշտոնից հեռացնելու համար իմփիչմենթին կողմ պետք է քվեարկի սենատորների երկու երրորդը: Վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ դա քիչ հավանական է, քանի որ Սենատում մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին: Նշվում է, որ Ներկայացուցիչների պալատի հանրապետական կոնգրեսականներից և ոչ ոք չի աջակցել իմփիչմենթին:
comment.count (0)