Այս խնդիրը ծագել է շատ վաղուց և լուծում պետք է տրվեր շատ ավելի վաղ․ Դավիթ Գյուրջյան
10:53 - 24 մայիսի, 2019

Այս խնդիրը ծագել է շատ վաղուց և լուծում պետք է տրվեր շատ ավելի վաղ․ Դավիթ Գյուրջյան

«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ» ՀԿ-ի փաստաբան Դավիթ Գյուրջյանի ելույթը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։

«Նախ, հարկ ենք համարում անդրադառնալ այն հարցին, թե անհրաժե՞շտ է ընդհանրապես նախատեսվող անցումային արդարադատության մեխանիզմները և հատկապես վեթինգը։ Այն կիրառելու համար նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ։ Հնարավոր և անհրաժեշտ է այդ գործընթացքը համապատասխանեցնել գործող Սահմանադրությանը։

Կարծում ենք՝ Սահմանադրությունը այն իրավական ակտը չէ, որի փոփոխությունը կարելի է պայմանավորել բացառապես անցումային ինստիտուտների ներդրման անհրաժեշտությամբ։ Սա առաջին հայացքից ֆորմալիստական մոտեցում է, սակայն թելադրված իրավական պետությունում իրավական կայունության սկզբունքի և որպես հետևանք կանխատեսելի՝ հասարակական հարաբերությունների ապահովման անհրաժեշտությամբ։

Սահմանադրական բարեփոխումների հարցը արդիական է, բայց այն պետք է լուծվի համապարփակ փոփոխությունների միջոցով։ Որոնք չպետք է միտված լինեն որևէ առանձին անցումային խնդրի լուծմանը։ Այս առումով գտնում ենք, որ հատկապես վեթթինգի գործընթացը հնարավոր կլինի իրականացնել դատական օրենսգրքում լրացումներ կատարելու, այդ թվում դատավորների համար պաշտոնի անհամատեղելիության նոր պայմաններ սահմանելով և վեթթինգի վերաբերյալ հարակից օրենսդրություն ընդունելով։

Առաջինը՝ ակնհայտ է, որ գնահատման գործընթացը պետք է իրականացվի օրենքի հիման վրա ստեղծված նոր անկախ մարմին, հանձնաժողով, որը բաղկացած կլինի հանրային լայն վստահություն և մասնագիտական բարձր հեղինակություն վայելող իրավաբան գիտնականներից, փաստաբաններից, իրավապաշտպաններից, որոնք առաջադրման ընթացակարգը պետք է լինի առավելագույնս պարզեցված և ներառի ինքնառաջադրման հնարավորություն։

Միևնույն ժամանակ այդ մարմինը չի կարող կայացնել դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում, քանի որ գործող Սահմանադրությամբ այդ բացառիկ իրավունքը ունի ԲԴԽ-ը։ Այս առումով հանձնաժողովի գործունեությունը պետք է եզրափակվի ստուգման արդյուքնում տրվող եզրակացությամբ և համապատասխան դատավորի լիազորություները դադարեցնելու միջնորդությամբ՝ ԲԴԽ դիմելով և ԲԽԴ հրավիրված նիստին մրցակցային պայմններում այդ միջնորդությունը պաշտպանելով։

Իսկ դատական օրենսգրքի փոփոխությունների միջոցով հանձնաժողովի միջնորդության քննարկումը սահմանել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ դռնբաց նիստի կարգով, որը հնարավոր կլինի ապահովել հանրային լայն վերահսկողությունը նաև այս գործընթացի նկատմամբ՝ նվազագույնի հասցնելով որևէ չարաշահման ռիսկ։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի ձևավորմանը, ապա համոզված ենք այն առավել բարձր լեգիտիմությամբ օժտելու համար այն պետք է անցկացվի ԱԺ կողմից։ Գոյություն ունեցող ցենզերից ավելի բարձր ցենզի հաղթահարմամբ , ընդհուպ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 4/5-ով ինչն արդարացված է նաև ընդդիմության կողմից թեկնածությունների հաստատման անհրաժեշտությամբ։

Ստուգման չափանիշների ընտրությամն մասով կարծում ենք հնարավոր է օգտվել վերջերս շատ քննարկված Ալբանիայի Հանրապետությամբ՝ ստուգում իրականացնելով երեք հիմնական չափանիշներով ՝ ունեցվածքի ծագումնաբանություն , հանցավոր կապեր և մասնագիտական որակներ։

Վերջին չափորոշիչի առումով արդարացված ենք համարում որոշակի դրական խտրականության կիրառում , մասնավորապես՝ ստեղծել դատավորների մասնագիտական գնահատման միասնական հարթակ, որի միջոցով դատավորնմերի գնահատման հնարավորոթյուն տալ փաստաբաններին, ինչի արդյունքում առավել բարձր միավորներով դատավորները կազատվեն վեթթինգի երրորդ չափանիշից։

Վերջում ցանկանում եմ մեր քննադատական խոսքն ուղղել Կառավարությանը, ի դեմս՝ արդարադատության նախարարի, քանի որ այօր տեղին չէ խոսել պահի հասունացման և ավելի հասունացման մասին, որովհետև բոլորս էլ քաջատեղյակ ենք ,որ այս խնդիրը ծագել է շատ վախուց և լուծում պետք է տրվեր շատ ավելի վաղ»,- եզրափակեց փաստաբանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել