aysor.am: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել բռնության կոչերի, քարոզի և դրանք հրապարակայնորեն արդարացնելու համար, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

«Առաջարկում ենք քրեականացնել ատելության խոսքի ամենավտանգավոր դրսևորումը, ընդ որում՝ բռնության կոչը պետք է լինի հրապարակային՝ վերաբերելով անձի սեռին, կրոնին, էթնիկ ծագմանը, հայացքներին և այլն։ Խոսքի ազատության համատեքստում ատելության խոսք չպետք է ներառվի», - ասաց նա։

ԱԺ ԼՀԿ խմբակցություն պատգամավոր Տարոն Սիմոնյանը Սրբուհի Գալյանից հետաքրքրվեց՝ եթե բռնության կոչ է անում քաղաքական գործիչը՝ ասելով, որ հանցագործներին պետք է «պատերով տալ», դա տեղավորվո՞ւմ է նախագծի որևէ դրույթի մեջ։

Փոխնախարարը նկատեց՝ անկախ նրանից, թե որ ամբիոնից և ում կողմից կհնչեն բռնության կոչեր, նախատեսվում է նման արարքից ձեռնպահ մնալու արգելք։

«Եթե հիմնավորվի բռնության կոչ անելու դիտավորությունը, ապա արարքն, այո՛, քրեոարեն հետապնդելի կհամարվի», - նշեց Գալյանը։