Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը Ս.Սարգսյանին է ուղարկել նրա մասնակցությամբ նիստի ձայնագրությունը. Սարգսյանն անձամբ է ստացել |armtimes.com|
16:31 - 23 ապրիլի, 2020

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը Ս.Սարգսյանին է ուղարկել նրա մասնակցությամբ նիստի ձայնագրությունը. Սարգսյանն անձամբ է ստացել |armtimes.com|

armtimes.com: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովն այսօր Սերժ Սարգսյանին է տրամադրել ապրիլի 16-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ձայնագրությունը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ Սարգսյանն անձամբ է այն ստացել, ստորագրել է, որ ստացել է, եւ որ այդ ձայնագրությունը հրապարակման ենթակա չէ: «Մենք այդ ստորագրված ստացականը կկցենք գործին»,- ասաց Քոչարյանը: 

Ապրիլի 16-ին շուրջ 5 ժամ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նիստին, պատասխանել 2016-ի Ապրիլյան պատերազմին նախորդող 4 օրերի ընթացքում եւ դրանից հետո կայացված որոշումների վերաբերյալ պատգամավորների հարցերին: 

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել