2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով, որը ավելի հայտնի է որպես Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով, 2019 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողով:
Հանձնաժողովը ստեղծվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով: Քննիչ հանձնաժողովի լիազորությունների իրականացումը տրված է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին, որը կազմված է 11 անդամից:
2019 թվականի հունիսի 4-ին հանձնաժողովը գումարել է առաջին նիստը։