Արդարադատության նախարարը՝ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի մասին |lragir.am|
07:21 - 29 հոկտեմբերի, 2019

Արդարադատության նախարարը՝ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի մասին |lragir.am|

lragir.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հարցին ի պատասխան այսօր անդրադարձավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին:

«Հանցագործության հետ կապված ցանկացած կասկած պետք է ենթարկվի պատշաճ քննության: Բայց, միաժամանակ, նման բավական նուրբ հարցերի դեպքում իրավապահ մարմինները պետք է բավարար չափի զգուշավորություն ու շրջահայացություն ցույց տան, որովհետև դա կարող է այս կամ այն մեկնաբանությունը ստանալ»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ քննություն է ընթանում, եթե այս փուլում հաղորդագրություն է տարածվել, որ կասկած կա փաստաթղթի կեղծիք է տեղի ունեցել, դրան չհավատալու կամ հավատալու խնդիր չկա: «Պետք է հետևենք հետագա հաղորդագրություններին, քննությունն ընթանում է, ցանկացած բան, որն այս փուլում համարվում է պարզված, կարող է փոխվել»,- ասաց Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել