Արցախի նախագահի թեկնածուների կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
21:49 - 01 ապրիլի, 2020

Արցախի նախագահի թեկնածուների կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ ասաց ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի տեղակալ Հայկ Ղամբարյանը։

Քիչ առաջ քաղաքացի Հարություն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր տեսանյութեր, որտեղ ծեծկռտուքի տեսարաններ էին։ Տեսանյութի մեկնաբանության բաժնում քաղաքացին գրել է, որ հենց այս պահին ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա: 

Հայկ Ղամբարյանը մեր զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, ոստիկանությունն ընդունել է քաղաքացու հաղորդումը հանցագործության մասին, ուսումնասիրում է տեսանյութերը։

Ոստիկանապետի տեղակալը բերման ենթարկվածների եւ այլնի մասին տեղեկություններ չհայտնեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել