Բաթումիի Հիլթոնում տարհանման ազդանշան. հյուրանոցում խորհրդաժողովին մասնակցում է նաև Դավիթ Տոնոյանը|aliq.ge|
09:05 - 06 նոյեմբերի, 2019

Բաթումիի Հիլթոնում տարհանման ազդանշան. հյուրանոցում խորհրդաժողովին մասնակցում է նաև Դավիթ Տոնոյանը|aliq.ge|

aliq.ge: Բաթումիի Հիլթոն հյուրանոցում Պաշտպանության և անվտանգության խորհրդաժողովից առաջ տարհանման ազդանշան է միացել: Մասնակիցները լքել են խորհրդակցությունների դահլիճը:

Ավելի ուշ Հիլթոն հյուրանոցի վարչակազմը հայտնել է, որ ահազանգը խոհանոցի ծխի պատճառով է եղել, իսկ ներսում մնալն ավելի անվտանգ է:

Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովի բացումը նախատեսվում էր Բաթումիում այսօր՝ ժամը 10:00-ին: Միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դաշինքի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄՆ կոնգրեսականներ:

Խորհրդաժողովին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել