Դոնալդ Թրամփը պաշտոնապես արտակարգ դրություն հայտարարեց ԱՄՆ-ում՝ կորոնավիրուսի տարածման պատճառով |tert.am|
10:24 - 14 մարտի, 2020

Դոնալդ Թրամփը պաշտոնապես արտակարգ դրություն հայտարարեց ԱՄՆ-ում՝ կորոնավիրուսի տարածման պատճառով |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ, հայտնում է Sky News-ը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ արտակարգ դրություն»,- ասել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ:

Արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա վարակի տարածման կանխարգելմանն ուղղված դաշնային միջոցներ տրամադրել նահանգներին:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ այժմ հնարավոր կլինի կորոնավիրուսի դեմ պայքարի համար 50 միլիարդ դոլար հատկացնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն մարտի 13-ից ներառյալ՝ 30 օրով կարգելի Եվրոպայից մուտքը Նահանգներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել