Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում է պատվաստումների գործընթացը
15:39 - 06 ապրիլի, 2020

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում է պատվաստումների գործընթացը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված լարված համաճարակային իրավիճակի հետ կապված Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների աշխատում են գերծանրաբերռնված գրաֆիկով՝ ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունների ժամանակ:

Այս ամենի հետ մեկտեղ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում են 0-2 տարեկան երեխաների շրջանում պատվաստումների գործընթացը, հատկապես կապույտ հազի, պնևմակոկի դեմ պատվաստումները և այլն:

Պատվաստումները կատարվում են առանձնացված, մեկուսացված և անվտանգության բոլոր կանոններին համապատասխանող սենյակներում:

2020 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից կատարվել է թվով 627 պատվաստում, որից թվով 222-ը՝ կապույտ հազի դեմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել