Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը |news.am|
16:05 - 05 դեկտեմբերի, 2019

Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը |news.am|

news.am:  «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջին քայլը պետք է լինի դրա հիմնական հետեւանքների վերացումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ խոսելով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ իր հանդիպման մասին, փոխանցում է «Թրենդը»:

«Երեկ մոտ 3,5 ժամ է տեւել հանդիպումը իմ հայ գործընկերոջ հետ: Դրանք բավականին կոշտ բանակցություններ էին: Ցավոք, մեր առջեւ դեռեւս կան չլուծված խնդիրներ: Այն, ինչ մենք քննարկել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական մոտեցում է: Բնականաբար, առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետեւանքների վերացումը, այսինքն՝ ղարաբաղյան տարածաշրջանից եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներից հայկական զինված ուժերի անհապաղ, բացարձակ եւ անվերապահ դուրսբերումը, ինչպես գրանցված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերում»,- ասել է Մամեդյարովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել