armtimes.com: ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը գարշելի է անվանել այն, որ Հոլոքոստի հիշատակի մեկամսյակին Լոս Անջելեսում փակցվել են հայատյաց պաստառներ։
«Իսրայելը զբաղեցնում է բարձր դիրք, բայց դեռ չի արձագանքել»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մնացականյանը՝ հրապարակելով ժամանակին արված նացիստական պաստառ ընդդեմ հրեաների:
«Բացի դրանից, ցավալի է, որ ԱՄՆ-ում հրեական բոլոր հիմնական կազմակերպությունները դեռևս ցուցադրաբար լռում են: ԱՄՆ կառավարությունը պարտավոր է հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել ռասայական ատելության այս աղաղակող գործողության մեղավորներին»,- հավելել է նախկին նախարարը։
Նա նշել է, որ անձամբ իր մասնագիտական գործունեության մեծ մասն անցկացրել է՝ դիմակայելով ցեղասպանության, Հոլոքոստի ժխտմանը, ռասիզմին, նպաստելով ցեղասպանության կանխարգելմանը, և իր համար ցավալի է տեսնել սկզբունքների այս դավաճանությունը և պատմության խեղաթյուրված կրկնությունը։
comment.count (0)