armtimes.com: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն «Էրեբունի պլազա»-ում այսօրվա կրակոցների դեպքը համարում է վկայություն այն բանի, որ իրավապահ մարմիններում, ուժային կառույցներում, դատական իշխանությունում արմատական բարեփոխումների կարիք կա: Պատգամավորն այս մասին հայտարարեց ԱԺ ամբիոնից:
«Տեղի ունեցածը խստորեն դատապարտելի է՝ անկախ կատարվածի շարժառիթներից ու պատճառներից: Սա ահազանգ է առաջին հերթին Հայաստանի իրավապահ մարմիններին, ուժային կառույցներին, դատական իշխանությանը»,- ասաց Բաբաջանյանը՝ հավելելով, որ այս կրակոցները պետք է սթափության ահազանգ լինեն Հայաստանի իրավապահ մարմինների համար:
comment.count (0)