aysor.am։ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն անձամբ է բանակցել «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Այս պահին իրավիճակը կայուն է, վերահսկելի։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», - ասաց նա։

Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ բանակցության արդյունքում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ՀՀ ոստիկանությանը։

Հիշեցնենք՝ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։

Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։