Թուրքիան Ադրբեջան կարտաքսի ԻՊ 29 ահաբեկչի |lragir.am|
11:31 - 19 նոյեմբերի, 2019

Թուրքիան Ադրբեջան կարտաքսի ԻՊ 29 ահաբեկչի |lragir.am|

lragir.am: Թուրքիան շարունակում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անդամների՝ իրենց երկրներ ուղարկելու գործընթացը։ Թուրքիայի ՆԳՆ կողմից հրապարակված ահակբեկիչների ցուցակում կան 29 Ադրբեջանի քաղաքացիներ։ Վերջիններիս Թուրքիայի ՆԳՆ կարտաքսի Ադրբեջան։

Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտնել էին, որ Իրաքում ու Սիրիայում իսլամիստ ծայրահեղականների կողմից կռվում են Ադրբեջանի 100-ավոր քաղաքացիներ։ Նրանց մեծ մասը մահացել է։ Բացի այդ այնտեղ են մնացել նրանց ընտանիքները, որոնց մի մասը վերադարձվել է Ադրբեջան։

Նշենք, որ Թուրիքիայի ՆԳՆ-ի կողմից հրապարակված արտաքսման ցուցակում» կան 959 ԻՊ-ականներ։ Նրանց շարքերում կան Ռուսաստանի 99, Գերմանիայի 17, Ուկրաինայի 4, Նիդերլանդների 3, Ֆրանսիայի 2, Դանիայի 2, Ավստրիայի 2, Կոսովոյի 2, Բուլղարիայի 2, Ռումինիայի 1, Ալբանիայի 1, Ուզբեկստանի 82, Ադրբեջանի 29, Ղրղզստանի 23, Տաջիկստանի 21, Եգիպտոսի 13, ԱՖղանստանի 11, Թունիսի 10, Ղազախստանի 10, Պաղեստինի 9, Մարոկկոյի 8, Պակիստանի 6, Թուրքմենստանի 6, Նիգերիայի 3, Իրանի 3, Սոմալիի 3, Լիբիայի 2, Հորդանանի 2, Ալժիրի 2, Սաւոդիան Արաբիայի 2, Եմենի 1, Միացյալ Թագավորության 1, Իրաքի 296 ևՍիրիայի 273 քաղաքացիներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել