Թրամփի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին գրառումը կրկին ցնցել է ամերիկյան քաղաքական դաշտը |armtimes.com|
06:46 - 16 ապրիլի, 2019

Թրամփի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին գրառումը կրկին ցնցել է ամերիկյան քաղաքական դաշտը |armtimes.com|

armtimes.com։ ԱՄՆ-ի կոնգրեսական Իլհան Օմարը հայտարարել է, որ այն օրվանից, երբ նախահագ Թրամփը հրապարակել է տեսանյութ իր մեկնաբանությամբ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին, աճել է նրան ուղղված մահվան սպառնալիքների թիվը, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Կոնգրեսական Իլհան Օմարը իր հայտարարության մեջ նշել է, որ իր հասցեին հնչող մահվան սպառնալիքներն անմիջականորեն կապված են նախագահ Թրամփի հրապարակման հետ: Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը հրապարակել էր տեսանյութ, որը պարունակում էր Օմարի մեկնաբանությունները սեպտեմբերի 11-ի ահաբեկչակության մասին:

Կոնգրեսական Օմարը նաև մտահուգություն է հայտնել ԱՄՆ-ում աջ ծայրահեղական ուժերի կողմից բռնության և ատելության հիմքի վրա կատարած հանցագործությունների աճի վերաբերյալ: Նրա կարծիքով դրանք խրախուսվում են նախագահ Թրամփի կողմից:
Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսն արձագանքել է այս հայտարարությանը ՝ հերքելով նախագահ Թրամփի կապը իսլամատյացության և բռնությունների աճի հետ:

«Իհարկե նախագահը որևէ մեկի նկատմամբ չունի ատելություն, առավել ևս բռնություն գործադրելու ցասում: Սակայն նախագահը չի կարող անտեսել կոնգրեսականի բազմաթիվ հակասեմիթական մեկնաբանությունները: Հարց է ծագում՝ ինչու՞ են դեմոկրատներն անում այդ նույնը: Ընդունելի չէ, երբ նա շարունակաբար անում է այդ հայտարարությունները, և նրանք լռում են»,- ասել է նախագահի մամլո խոսնակ Սառա Սանդերսը:

Ելույթ ունենալով ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի միջոցառմանը՝ կոնգրեսական Օմարն անդրադարձել է մահմեդականների հանդեպ խտրականության ու կասկածելիությանը: Նա նշել է, որ խումբը ստեղծվել է սեպտեմբերի 11-ից հետո, «քանի որ մի շարք մարդկանց որոշ գործողությունների արդյունքում, մենք սկսել ենք կորցնել մեր քաղաքացիական»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել