Թրամփն Իրանին թոքերի արհեստական օդափոխության համակարգեր տրամադրելու պատրաստակամություն է հայտնել
 |tert.am|
12:34 - 19 ապրիլի, 2020

Թրամփն Իրանին թոքերի արհեստական օդափոխության համակարգեր տրամադրելու պատրաստակամություն է հայտնել |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 18-ին Սպիտակ տանը կայացած կոնֆերանսի ընթացքում հայտարարել է, որ Իրանի ցանկության դեպքում ԱՄՆ-ն կարող է նրանց թոքերի արհեստական օդափոխության սարքեր տրամադրել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես նրանց առաջարկել եմ օգնություն, եթե նրանք ցանկանան: Եթե նրանց սարքավորումներ են պետք, ես կարող եմ դրանք ուղարկել: Մեզ մոտ հազարավոր ազատ սարքավորումներ են առաջանալու և նրանք կարող են դրանցով զինել իրենց հիվանդանոցները և մեծացնել իրենց սարքավորումների քանակը»,-ասել է Թրամփը:

Մարտի կեսերին Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը իր թվիթերյան էջում ներկայացրել էր այն բժշկական իրերը, որոնց կարիքն ունի Իրանը, ամենաշատը երկիրն ունի բժշկական դիմակների և ձեռնոցների կարիք:

Մինչ այդ Զարիֆը դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշին` պահանջելով հասնել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը, քանի որ դա երկրի համար կորոնավիրուսի դեմ պայքարելու գլխավոր խոչընդոտն է: Իրանը նաև 5 միլիարդ դոլար օգնություն է խնդրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել