Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, թե ովքեր են ԱՄՆ-ին Իրանի հետ «կոնֆլիկտի մեջ ներքաշում» |tert.am|
10:01 - 27 ապրիլի, 2019

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, թե ովքեր են ԱՄՆ-ին Իրանի հետ «կոնֆլիկտի մեջ ներքաշում» |tert.am|

tert.am:  Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ինչպես նաև Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Վաշինգտոնին Թեհրանի հետ կոնֆլիկտի մեջ են ներքաշում:

«Նրանք բոլորը շահագրգռվածություն են ցուցաբերել ԱՄՆ-ին կոնֆլիկտի մեջ ներքաշելու հարցում: Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը դա ցանկանում է, նա նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր Միացյալ Նահանգներին նոր պատերազմի չտանել»,- հայտարարել է արտգործնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել